Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյան. Բոլորն էլ գիտեն՝ Ալեքսանյան Սամվելը ինչ ա շնչում, ինչ ա ուտում, ինչքան փող ա աշխատում

Գագիկ Ծառուկյան. Բոլորն էլ գիտեն՝ Ալեքսանյան Սամվելը ինչ ա շնչում, ինչ ա ուտում, ինչքան փող ա աշխատում
02.06.2018 | 11:29

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ ԱԱԾ-ին շեղելու փորձերը ձախողվելու են։ «Ոչ մի շեղում չի կարա լինի, որովհետև իրանց մոտ բոլոր պապկաները դրված են՝ ով ինչով ա զբաղվել, ով ինչով ա զբաղվում և ինչ կեղծիքներ ա արել՝ մենաշնորհ, թալան, ապօրինի հարստացում»` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումներին՝ Ծառուկյանը հայտարարեց, որ տվյալ պահի իշխանությունն է թելադրում խաղի կանոնները։ «Բոլորն էլ գիտեն՝ ով ինչով ա զբաղվում, ինչ ա տանում, ինչ ա ներմուծում։ Խաղի կանոնը դրված ա, մարդն ասել ա՝ ինչ ասել են, ես արել եմ։ Հիմա խաղի կանոնը փոխվել է, պարոն վարչապետը խաղի կանոնը դրել է, բոլորն էդ խաղի կանոնով պետք է շարժվեն։ Այնպես որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն։ Դաժե գիտեն՝ Ալեքսանյան Սամվելը ինչ ա շնչում, ինչ ա ուտում, ինչքան փող ա աշխատում»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ